Քաղաքական գլխավոր 

Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կնշանակվի առանց Հայաստանի համաձայնության. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է նշանակվել առանց Երևանի համաձայնության: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում:

Տոնոյանը նշել է, որ գլխավոր քարտուղարի նշանակումը մարտավարական և կամ օպերատիվ-մարտավարական օղակում կայացվելիք որոշում չէ, դա ռազմավարական, դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրելու խնդիր է. «Ինչպե՞ս է կարելի է առանց դաշինքի մեկ անդամի գլխավոր քարտուղար ընտրել: Կանոնակարգը թույլ չի տալիս»:

Հարցին, թե ինչպիսին է Երևանի դիրքորոշումը Բելառուսի թեկնածու Զասի մասով, Տոնոյանն ասել է, որ ԱԳՆ-ն այս պահին համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ՊՆ-ն իր կարծիքը հայտնել է:

Նույն շարքից