Բարի օր Հասարակություն 

Պատերազմի միշտ պետք է պատրաստ լինել, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

analitik.am

Մենք աշխատում են, որպեսզի հանրության հոգեբանությունն էլ փոխվի: Եթե մեզ անընդհատ հակառակորդն ասում, որ հեսա հարձակվելու են, հեսա պատերազմելու են, հեսա «ազատելու են իրենց հողերը», Պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի, պետք է բարձրացնի Զինված ուժերի և հասարակության բարոյահոգեբանական վիճակը, որովհետև շատ տեղեկատվություններ, որոնք գալիս են հակառակորդի կողմից, ներբեռնվում է ՀՀ զանգվածային միջոցներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանի խոսքերով, պետք չէ ասվածը հասկանալ, որ ճիշտ է հասարակությանը պատերազմի պատրաստելը. «Պետք է բարոյահոգեբանական վիճակը միշտ պատշաճ վիճակում լինի, իսկ պատերազմի միշտ պետք է պատրաստ լինել, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել»

 

Նույն շարքից