Հասարակություն 

Կառլեն դու դախացել ես, մեծացել ես. Վազգեն Սարգսյանը շատ էր սիրում երեխաներին

Հոկտեմբերի 27-ի հետ կապված յուրաքանչյուր հայ քաղաքացու մոտ կան կասկածներ, ես ուզում եմ, որ այդ կասկածները փարատվեն, ցանկալի կլիներ, որ ժամանակի ընթացքում Մարտի 1-ի հարցը փակելուց հետո նաև անցնեին Հոկտեմբերի 27-ին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ հենց այդպես էլ կլինի:

Սպարապետի եղբայրը նշեց, որ Վազգեն Սարգսյանն առհասարակ չէր սիրում իր ծննդյան օրը (այսօր լրանում է Սպարապետի 60 ամյակը). «Վերջին տարիներին իր ծննդյան օրն առավոտյան արթնանում էր և իր մարզանքից հետո պատերազմի բովով անցած ընկերների հետ Եռաբլուր գալիս: Այստեղ երկար էին մնում, պտտվում, յուրաքանչյուրի կողքով անցնում, ծաղիկներ դնում, հետո մի տեղ նստում էին մի-մի բաժակ խմում ու գալիս էր ԵԿՄ: Այնտեղ էլ տղաների հետ փոքրիկ նշում էին, հետո տուն էր գալիս, որտեղ ծնողները սպասում էին նրան»:

Խոսելով իր զարմիկների նկատմամբ Վազգեն Սարգսյանի վերաբերմունքի մասին՝ նրա եղբայրը նշեց, որ Սպարապետը սիրում էր բոլորին, բայց առանձնահատուկ սիրով է սիրել Կառլենին. «Նա Սարգսյանների ընտանիքի ավագ տղան է: Վազգենի անունը մեր հորեղբայր Վազգեն Սարգսյանի անունով է դրվել, նա հայրենականի ժամանակ զոհվեց: Իսկ Կառլենի անունը մեր հորեղբայր Կառլենի անունով է դրվել: Իսկ առհասարակ Վազգենը երեխաներին շատ էր սիրում՝ ըստ տարիքի: Ասում էր՝ Կառլեն դու արդեն դախացել ես, մեծացել ես, անցնենք Նոնային, Նոնան դախացել է, անցնենք Գուրգենին ու այդպես շարունակ: Նա որտեղ մի անուշ երեխա տեսներ, մոտենում էր, գրկում, պաչում»։

Նույն շարքից