Քաղաքական 

Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցությունների էությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 24-ին կայացած հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել եւ այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն: Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը եւս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»,- նշել է Բալայանը:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւն ասել էր, թե «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

Նույն շարքից