Քաղաքական 

Ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես ստիպված կլինենք Ձեզ հետ կոռեկտության սեմինարներ անցկացնել․ Մկրտչյան

Այսօր՝ մարտի 5-ին, Ազգային ժողովում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը, նշեց, որ համապատասխան նախագիծն ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում մանրամասն ուսումնասիրելուց հետո ներկայացվել է դիրքորոշում  առ այն, որ ռիսկեր կան դրան դրական եզրակացություն տալու հարցում. «Մեր կարծիքով, այս նախագիծը հնարավորություն է ստեղծում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարին տոտալ վերահսկողություն սահմանել իր ենթակայության տակ գտնվող բիզնես ոլորտների հանդեպ: Ավելի պարզ ասած, օրինակ խաղատունը, կոնյակի գործարանը և ցեմենտի գործարանը կարող են կազմել մեկ արհեստակցական միություն և եթե ինչ-որ հաշվով պարզվեր, որ այդ ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, մենք ռիսկ էինք գեներացնում միության միջոցով քաղաքացիներին տոտալ վերահսկողության տակ դնելու: Դրանից հետո մեր գործընկերը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ 88 հոգանոց խմբակցությանն անվանում է դակիչ»:

Մկրտչյանը, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Պարոն Գևորգ Պետրոսյան, ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես մենք ստիպված կլինենք Ձեզ հետ կոռեկտության սեմինարներ անցկացնել և վերջում գրավոր, բանավոր քննություն ընդունել»:

Նույն շարքից