Պարոն Մկրտչյան Ձեր՝ ինձ դասավանդելու հնարավորությունն այնքան խելամիտ է, որ ես հիմա շուռ գամ այս տախտակի վրա Այվազովկսու 9-րդ ալիքը նկարեմ: Այսօր՝ մարտի 5-ին, խորհրդարանում ամբիոնից հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին:
Ավելի վաղ Մկրտչյանը կոռեկտության կոչ էր արել Պետրոսյանին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեն վերջինիս համար կոռեկտության սեմինարներ անցկանցել և վերջում գրավոր ու բանավոր քննություն ընդունել:
«Ինչ է նշանակում, որ իմ բացակայությամբ հեգնում եք ինձ: Դա սազական չէ տղամարդուն, առավել ևս պատգամավորին»,-ասաց, որ պատգամավորը: