ՀԱՊԿ-ում այս պահին անառողջ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով կազմակերպություն գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Լուկաշենկոն նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը Բելառուսի համար կարևոր հարցերից մեկն է՝ այն ֆոնի վրա, որը զարգանում է մոլորակում ռազմաքաղաքական ոլորտում, այդ թվում նաև հաշվի առնելով այն, որ գերտերությունները դուրս են եկել միջին և փոքր հեռավորության հրթիռների պայմանագրից: