Բարի օր Քաղաքականություն 

Էտ աղջկան պետք է հասկացնել, որ ԱԺ չի եկել քվեարկության համար. Գալուստ Սահակյանը՝ «Իմ քայլի» պատգամավորի մասին

analitik.am

Ես զբաղվում եմ կուսակցական աշխատանքով, ինչպես միշտ, շատ մեծ աշխատանք կա: Լրագրողների հետ զրույցում Եռաբլուրում հայտարարել է ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է հիմա զբաղվում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է զբաղված Հանրապետական կուսակցությունը և մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին պատգամավորը նշեց, որ վերջինս ամեն օր հանդիպում է կուսակցության բոլոր անդամներին, և բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունենում:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ Սահակյանն ասաց, որ այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանը, որը ընդդիմություն է եղել, այսօր էլ որպես ընդդիմություն աշխատում է. «Մնացածներին չեմ ճանաչում և չգիտեմ կուսակցական գործիչներ կդառնան, թե ոչ. Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմություն չեր սիրում Հանրապետականին, հիմա էլ որպես վարչապետ չի սիրում Հանրապետականին»։

Սահակյանն առանձին խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մասին, ով հայտարարել էր, որ կառավարության ծրագրին կողմ կքվեարկեր, եթե նույնիսկ մեկ նախադասություն գրված լիներ, որ ամեն ինչ լավ է լինելու. «Էտ ղջկան պետք է հասկացնել, եթե գալիս ես պատգամավոր, պետք է առաջարկություն անես: Դու չես գալիս քվեարկելու համար: Նախ պետք է դառնալ քաղաքական գործիչ, հետո Ազգային ժողով գալ»:

Նույն շարքից