Ադրբեջանը ցույց է տալիս, որ անլուրջ է տրամադրված խաղաղ գործընթացին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Քալիֆորնիայից ընտրված Բրեդ Շերմանի (Դեմոկրատական կուսակցություն) հայտարարության մեջ՝ շփման գծում զինծառայող Արմեն Հովհաննիսյանի սպանության վերաբերյալ: Հայտարարությունը տարածել է կոնգրեսականի գրասենյակը:
«Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից ընդամենը չորս օր առաջ ադրբեջանական ուժերը անհիմն հարձակման ընթացքում իրականացրեցին հայ զինվորի ողբերգական սպանությունը Արցախի եւ Ադրբեջանի սահմանին: Ես անցած դեկտեմբերին հայտարարել եմ, մյուս հայ զինվորի սպանությունից հետո Ադրբեջանը շարունակում է ցույց տալ, որ անլուրջ է տրամադրված Արցախի հետ խաղաղ հարաբերությունների հաստատմանը եւ խաղաղ գործընթացի մշտական խոչընդոտներ է ստեղծում:
Ադրբեջանն ու նրա ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն բռնության նման դաժան դրսեւորումների համար: Ես առաջին տարին չէ, որ հանդես եմ գալիս Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի անկախ պետության ճանաչման օգտին»,- նշել է կոնգրեսականը: