Ադրբեջանը որքան հնարավոր է, փորձելու է խեղաթյուրված ձևաչափով բանակցությունները շարունակել, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվենք դրա հետ ու հարցը չբարձրացնենք։ Իսկ համանախագահները երբևիցե դեմ չեն եղել, հակառակը կողմ են, որպեսզի Արցախը վերականգնի իր կարգավիճակը որպես լիարժեք կողմ։ Պարզապես հասկանալի պատճառներով նրանք ուզում են, որ Ադրբեջանը հանգի այդ գաղափարին, դա ընդունի։ Սա մի փոքր այլ խնդիր է։
Անկախ ամեն ինչից պետք է շարունակել այդ հանդիպումները, որովհետև բանակցային գործընթացի տրամաբանությունը սա է։ Վաղ, թե ուշ Ադրբեջանը պետք է ընդունի, որ որպես բանակցային կողմ Արցախը պետք է իր կարգավիճակը վերականգնի։
Զիջումների գնալն աղետ կլինի ողջ հայ ժողովրդի, պետականության համար:
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան