Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր նախնիներին պաշտպանելու համար: Օրեր առաջ Սպահանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերրջերս հաճախ հիշատակում եմ Պապ թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին, երբ ունեինք իսկապես հնարավորւթյուն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի կարգավիճակը»,-նշել էր վարչապետը:
Փաշինյանի խոսքերով, այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ է գնացել. «Որովհետև այն ժամանակ այնքան էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն»:
Ինչպես երևում է, Փաշինյանի այս մոտեցումն այդքան էլ նրա նախկին թիմակիցների «սրտով» չէ: Մասնավորապես խոսքը վերաբերում է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանին: Վերջինս Ֆեյսբուք սոցկայքում Պապ թագավորի մասին քննարկումներից մեկի մեկնաբանություններում կարծիք է հայտնել, թե պարզամիտ բան է Հայաստանի պատմության ընթացքը բացատրել Պապ թագավորի սպանությամբ. «Նաև շատ պարզամիտ բան է Հայաստանի պատմության ընթացքը բացատրել Պապ թագավորի սպանությամբ»,-գրել է նա: