Քաղաքական 

Իլհամ Ալիևը Երևանից բողոքել է ԵԱՀԿ գործող նախագահի մոտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ  Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Ալիևը մասնավորապես նշել է, թե Ադրբեջանն ամենաշատն է հետաքրքրված հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով, սակայն, Երևանը կառուցողական բանակցությունների ցանկություն չունի և իբր խանգարում է հակամարտության կարգավորմանը, դրա համար միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի:

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Բաքու այցը լավ առիթ է ղարաբաղյան խնդրին ծանոթանալու համար:

 

Նույն շարքից