Բարի օր Հասարակություն 

Կարեն Ղազարյանին առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները. Արման Աբովյան

analitik.am

Մի քանի օր առաջ Գյանջայում Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Կարեն Ղազարյանին առևանգել էին Ադրբեջանի Զինված ուժերը, զինվորները, հատուկ ծառայությունները: Նրան առևանգել են ու դատապարտել 20 տարով: Պարզ է, որ սա առաջին դեպքը չէ, ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ օգտագործել է այս մեթոդը՝ առևանգում են ՀՀ-ից կամ ԱՀ-ից հայեր ու այս կամ այն քաղաքական խաղերի մեջ ներգրավվում: Ցավոք ստիպված եմ հիշեցնել երիտասարդ Մանվել Սարիբեկյանի պատմությունը: Նույնիսկ լեզուս չի պտտվում ասել: Նրան առևանգել էին, ենթարկել ծանր կտտանքների և սպանել»,-ասաց Աբովյանը:

Ավբովյանի խոսքերով, Կարեն Ղազարյանին և Ադրբեջանում գտնվող հայերին փրկելու միակ ձևն ամեն վայրկյան այդ հարցը բարձրացնելն է՝ բոլոր հնարավոր հարթակներում. «Ենթադրելի է, որ ադրբեջանական կողմը, հայ պատանդներին օգտագործելով, փորձելու է ետ բերել իր դիվերսանտենրին, ովքեր պատիժ են կրում Արցախում: Հիշեցնեմ, որ այդ դիվերսանտները 2014 թվականին Արցախում սպանել էին երկու քաղաքացու, այդ թվում՝ մեկ երեխայի: Պարզ է, որ Բաքուն ամեն ինչ անելու է նոր ռամիլսաֆարովներ ծնելու համար, ինչը պետք է թույլ չտալ»:

 

Նույն շարքից