Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը վերջինս արել է Եվրախորհրարանում:
Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին և հենց Արցախի իշխանությունները պետք է ներկայացնեն իրենց:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հարց է ուղղել Փաշինյանին՝ ցանկանալով իմանալ, թե այդ դեպքում ինչ են անում այն երիտասարդները, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:
Աբդուլաևան նաև չի խորշել հերթական անգամ հանդես գալ անհասկանալի և ծիծաղելի հայտարարությամբ, թե Հայաստանը լիարժեք անկախ կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորի: