«Ընդհանուր գործ» հասարակական շարժման ակտիվիստները գրավել են Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարարության շենքը, որը գտնվում է Կիեւում՝ Կրեշչատիկ փողոցի մոտ, հայտնել է կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Դանիլյուկը։
«Ընդհանուր գործ» հասարակական շարժման ակտիվիստները գրավել են շենքը, պահակախումբը չի դիմադրել։ Մենք կշարունակենք կաթվածահար անել իշանական մարմինների աշխատանքը», - ուկրաինական 5-րդ ալիքի եթերում ասել է Դանիլյուկը;
Ըստ պետաշխատողներից մեկի` դեռ երեկ շենքից դուրս էին տարել ամբողջ թղթաբանությունը:
«Այսօր` շաբաթ օրը, մեզ մոտ աշխատանքային է: Մենք աշխատում ենք ամանորյա տոների փոխարեն: Սակայն շենքը զավթել են երիտասարդները: Նրանք իրենց անհանգիստ են պահում… Մենք նրանցից չենք վախենում եւ այժմ լքում ենք շենքը: Չնայած որոշ աշխատակիցներ գրոհը սկսվելու ժամանակ խուճապահար լքում էին նախարարության շենքը», - պատմել է մի ականատեսուհի, հայտնում է cenzor.net-ը: