Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելու է Թուրքիա և նախատեսում է այցի շրջանակներում հանդիպել նաև «Ակօս» շաբաթաթերթի 2007-ին սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ, տեղեկացնում է թուրքական Demokrat Haber կայքը։
Օլանդի այցի շրջանակներում ևս մի կարևոր հանդիպում է տեղի ունենալու։ Ֆրանսիայի նախագահի պատվին տրվելիք ընդունելությանը մասնակցելու է 1980-ական թվականներին թուրքական քաղաքացիությունից զրկված Ֆրանսիայի քաղաքացի Սամսոն Օզարարաթը (վերջինս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երևան կատարած վերջին այցի ընթացքում ուղեկցում էր նրան:
Օզարարաթը երկար տարիներ աշխատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։
Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցը բացասական արձագանք էր ստացել Ֆրանսիայի հայ համայնքի կողմից։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այդ այցի դեմ բողոքի ակցիաներ տեղի կունենան։