Մոսկվայում կայացել է Լազարևյան ակումբի հերթական նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Նիկոլայ Ռիժկովը, ով խոսել է Ռուսաստանի հայերի մասին:
Ռիժկովը մասնավորապես առաջարկել է նիստերից մեկին հրավիրել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, լսել նրանց, հասկանալ, թե ինչ խնդիրներ նրանք ունեն:
ՀՀ Ազգային հերոսը նշել է՝ Ռուսաստանում պետք է հիշեն, որ ոչ միայն Հայաստանի այլ նաև այն հայերի բարեկամներն են, ովքեր ապրում են հենց իրենց երկրի սահմաններում:
Իր խոսքում Ռիժկովը նաև ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամության հիմքում ընկած են պատմական կապերը: