Հարցման միջոցով սոցիոլոգները պարզել են, որ ամերիկացիներն Օբամային «լավ տղա» են համարում։ Սակայն նրա աշխատանքը բարձր գնահատողներն այնքան էլ շատ չեն։
Սոցհարցմանը մասնակցած ամերիկացիների 58%-ին դուր են գալիս ԱՄՆ-ի նախագահի անհատական հատկանիշները: Տվյալ ցուցանիշը 9%-ով բարձր է 2013թ. աշնանային հարցման տվյալներից: Այդպիսով, ամերիկացիների կեսից ավելին համակրում է իր նախագահին: Սակայն պատասխխանողների մի մասն էլ կասկած է հայտնել նախագահի վճռականության եւ ազնվության վերաբերյալ, հայտնում է BFM.ru-ն` վկայակոչելով The Globe and Mail-ը:
Ինչ վերաբերվում է Օբամայի մասնագիտական հատկանիշներին, միայն 31%-ն է բարձր գնահատել Բարաք Օբամայի աշխատանքը: Պատասխանողների քառորդ մասը միջին գնահատական է տվել: Քաղաքական գործչից դժգոհ է ամերիկացիների 42%-ը: Հիմնականում ԱՄՆ-ի բնակիչները դժգոհ են երկրի տնտեսական իրավիճակից: Ավելի վաղ նախագահի վարկանիշն ընկել էր` 2013թ. հոկտեմբերին ֆինանավորումն ընդհատելու հետեւանքով ստեծված իրավիճակի պատճառով: