Հասարակություն գլխավոր 

Ես Ալիևի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չեմ խոսել. Նիկոլ Փաշինյան

Մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Այս մասին Բելգիայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումների մասին:

Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե կան արդյո՞ք նոր շեշտադրումներ, որ հնարավոր է հրապարակել, ՀՀ վարչապետն ասել է, որ հարցի մեջ մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու. «Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»:

 

Նույն շարքից