Հասարակություն Սպորտ 

Մրցաշրջանից 2-3 ամիս առաջ «Ռեալն» ավարտեց այն

analitik.am

Մարտի 5-ին տեղի ունեցան Չեմպիանների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին պատասխան հանդիպումները: Պատասխան հանդիպումների արդյունքում անգլիական «Տոտենհեմը» հետագա պայքարից դուրս թողեց գերմանական «Բորուսիային», իսկ հոլանդական «Այաքսն» ուժեղ էր Մադրիդի «Ռեալից»:

Հոլանդական ու իսպանական գրանդերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր սերուցքայինների հաղթանակով՝ 1:2 հաշվով, իսկ ահա պատասխան խաղում հոլանդական երիտասարդ մեքենան քարը քարին չթողեց արքայական ակումբից՝ պարտության մատնելով 1:4 հաշվով և իրավունք ստանալով շարունակել հետագա պայքարը:

Այս մրցաշարը վերջինն էր, որտեղ սերուցքայինները պայքարում էին մրցանակի համար: Ավելի վաղ «Ռեալը», պարտություն կրելով «Բարսելոնայից», դուրս էր մնացել Իսպանիայի գավաթից, իսկ Իսպանիայի առաջնության շրջանակներում նույն կատալոնական գրանդից կրած պարտությունից հետո իր հավերժ հակառակորդից ետ է մնում արդեն 12 միավորով:

Այսպիսով, մրցաշրջանից 2-3 ամիս առաջ Արքայական ակումբն ավարտեց մրցաշրջանը:

Նույն շարքից