Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն հայտարարել է, թե Թուրքիայում հայերենի ուսուցումը կարեւում են ոչ միայն 2015-ից առաջ այլ նաեւ դրանից հետո ևս։
Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն նշել է, թե Թուրքիայի ուսանողները եւ գիտական աշխատանք գրողները շարունակում են հետաքրքրվել հայերենով։ Հուլագուն նշել է, թե իրենք հայերենի ուսուցումը սկսել են ոչ միայն մոտեցող Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ «Մենք հայերենի ուսուսումը կարեորում ենք ոչ միայն 2015-ի համար, այլ նաեւ երկարաժամկետ նախագծերում»,-ասել է Մեթին Հուլագուն։
Նշենք, որ 2012 թվականին հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեթին Հուլագուն տհաճ իրավիճակում էր հայտնվել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ծիծաղելի առարկությունների պատճառով։ Նույնիսկ հանդիպմանը ներկա թուրք լրագրողները ծիծաղել էին Հուլագուի ասածների վրա։