Հասարակություն գլխավոր 

Ուզբեկստանի առաջին նախագահի աղջկան ձերբակալել են

Տաշքենդում ձերբակալել են Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստերը՝ Գյուլնարա Քարիմովային: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով հանրապետության Գլխավոր դատախազությանը:

Նշվում է, որ նրա նկատմամբ ազատության սահմանափակումը փոխարինվել է ազատազրկմամբ: Որոշումը պայմանավորված է նախկին նախագահի դստեր կողմից պատժի կրման պայմանները կոպիտ կերպով խախտելով:

2017 թվականին Գյուլնարա Քարիմովան դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, սակայն կես տարի անց պատիժը փոխվել էր՝ սահմանվել էր 5 տարի ազատության սահմանափակում: Նա իրավունք չուներ լքել բնակատեղին, օգտվել կապի միջոցներից: Սակայն նախկին նախագահի դուստրը չի կատարել անհրաժեշտ պայմանները:

Քարիմովան մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ հարկերից խուսափում, հափշտակում, շորթում, խարդախություն և այլն:

 

Նույն շարքից