Բրիտանական Քենթերբերի քաղաքում առաջին հուշարձան-խաչքարն է տեղադրվել ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի:
Խաչքարն օծել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Քենթերբերի տաճարի քահանա Ռոբերտ Ուիլլիսը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և բրիտանացի հայտնի մշակութային ու հասարակական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: