Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Նույն շարքից