ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բին Զայդ ալ-Նահայանը կաթվածահար է եղել:
Այս մասին հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով արաբ պաշտոնյայի գրասենյակի հայտարարությունը:
Շեյխին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Բժիշկների գնահատմամբ ՝ նրա վիճակն այժմ կայուն է:
65-ամյա նախագահը հիվանդանոց է տեղափոխվել նախօրեին: