Զանազան դրվագներով հղումներ են արվել Ընտրական օրենսդրության անկատարությանը, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովների կամ այլ ինստիտուտների անկատարությանը և ձախուղմների համար տարբեր մեղադրանքներ են հնչեցվել: Իհարկե այդ ամեն ինչը դեր ունեն, իհարկե առանցքային է նաև քաղաքական կամքը, որն այս պահին դրսևորվել է, բայց ընտրական ինստիտուտներն ունեն կատարելագործման կարիք: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ խոսնակն ասաց, որ ուզում է օգտվել առիթից և քաղաքական ուժերին հրավիրել ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելուն՝ միասնական ջանքերով. «Միանգամից ուզում եմ հայտարարել՝ եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»: