Բարի օր Քաղաքականություն 

Եթե մենք ասում ենք, որ մութ է, դա չի նշանակում, որ մութ է. ԲՀԿ-ական պատգամավոր

analitik.am

Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են ամենաբարձր մակարդակի վրա: Խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանն այնուհետև խոսեց մի խնդրի մասին, որը ձևակերպեց, որպես ընտրությունների վրա պասիվ ազդեցություն. «Երբ դու ոչինչ չես ասում, մարզպետը գյուղապետին ոչինչ չի ասում, գյուղապետն ամեն դեպքում որոշում է՝ քանի որ մարզպետը այսինչ կուսակցությունից է, պետք է քվեարկել հենց այդ կուսակցության օգտին: Այսինքն, քաղաքացու մասին է խոսքը, որին պետք է կարողանանք քաղաքական իմաստով ճիշտ դաստիարակել»:

«Եթե մենք ասում ենք, որ մութ է, դա չի նշանակում, որ մութ է, դա նշանակում է լույսի բացակայություն, երբ ասում ենք ցուրտ է, դա չի նշանակում, որ ցուրտ է, նշանակում է արևի բացակայություն, երբ ասում ենք անարդարություն, դա չի նշանակում անարդարություն, նշանակում է արևի բացակայություն: Փառք Աստծու մենք արդարության խնդիրը լուծել ենք և պետք է անենք ամրացման աշխատանքներ, ինչի համար առաջարկներ պետք է արվեն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նույն շարքից