Բարի օր Քաղաքականություն 

Ազգային ժողովի նիստը տևեց ընդամենը 40 րոպե

analitik.am

Այսօր՝ մարտի 6-ին, Ազգային ժողովը ավարտեց «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը, որից հետո պատգամավորներն անցան քվեարկությանը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը: Երկու նախագիծն էլ հեղինակել էին ընդդիմադիր խմբակցությունները:

Քվեարկություններից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ, ըստ էության, հերթական նիստերի օրակարգը սպառված է, նիստը կշարունակվի ժամը 16:30-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանին:

 

Նույն շարքից