Բարի օր Հասարակություն 

ԱԱԾ-ից հաստատել են՝ Իսպանիայում արված լուսանկարում Սաշիկ Սարգսյանն է

analitik.am

ՀՀ ԱԱԾ–ն թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Ինֆորմացիան պաշտոնապես հաստատվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Ավելի վաղ Ֆեյբուքում լուսանկար էր տարածվել, թե ինչպես է Սաշիկ Սարգսյանը գտնվում Իսպանիայում և դա այն դեպքում, երբ նա իրավունք չունի լքել երկրի սահմանները:

Հիշեցնենք, որ երրորդ նախագահի եղբայրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ:

 

Նույն շարքից