Հասարակություն 

Ուսանողներն ուսման վարձի ամսական վճարման հնարավորություն կունենան

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ՝ 2:

Նախագծով առաջարկում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Նախագծի հեղինակի կարծիքով, դրա ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմելու վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Նույն շարքից