Բարի օր Հասարակություն 

Վլադիմիր Սոլովյովը խոսել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

analitik.am

Նարեկ Մալյանի և Ռեստարտ խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպը հասել է Ռուսաստան:

Հիշեցնենք՝ միջադեպից հետո Մալյանը հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են՝ փորձելով առևանգել: Խմբի անդամները նշել էին, որ ցանկացել են վերջինիս գցել աղբամանը: Ավելի ուշ նաև տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են խմբի անդամները Նարեկ Մալյանի ձեռքերն ու ոտքերը բռնած ինչ-որ տեղ տանում:

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ աջակցում է գործ հարուցած իրավապահներին:

Սոլովյովը խոսել է նաև իր կողմից ավելի վաղ արված հայտարարության մասին, որը վերաբերում էր արմատներով արցախցի Սեյրան Կարապետյանին, ում, իր խոսքերով, թույլ չեն տալիս բիզնես վարել: Լրագրողը նշել է, որ իր հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետն արձագանքել է դրան ու գործն առաջ է գնում:

Հայտնի լրագրողը, ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, նաև ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, եթե գրաֆիկում ազատ ժամանակ ունենա:

Նույն շարքից