Քաղաքական 

ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սոմալիին

ԱՄՆ-ի բանակը կիրակի օրը հրթիռային հարված է հասցրել Սոմալիի տարածքում` «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի եւ Սոմալիի  «Աշ Շաբաբ» խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող դաշտային մի հրամանատարի ոչնչացնելու նպատակով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի ԶՈՒ-ի աղբյուրները:

Նշվում է, որ հարվածը հասցվել է Սոմալիի հարավային շրջաններում: Գործողության, ինչպես նաեւ դրա հետեւանքների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից