Գրիբոյեդով համայնքի բնակիչները փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը։ Նրանք պահանջում են գյուղում իրականացնել վերաշինարարական աշխատանքներ, մասնավորապես ասֆալտապատում։
Համայնքի բնակիչներին անհանգստացնում է այն հարցը, որ շինարարական աշխատանքների մի մասը իրականացվելու է համայնքի բյուջեի հաշվին, աշխատանքները պետք է կատարվեին նախորդ տարվա ընթացքում, սակայն անհասկանալի պատճառներով այն հանվել է ծրագրից։ Նրանք պահանջում են անհապաղ հանդիպում մարզպետի հետ, այլապես փակելու են ճանապարհը։
Մարզպետարանի ներկայացուցիչը նրանց տեղեկացրեց, որ մարզպետը երկուշաբթի կհանդիպի համայնքի բնակիչների հետ և հարցին կարգավորում կտա։
Տեսանյութը՝ news.am