Քաղաքական 

Թբիլիսիում ակցիայով աջակցել են ուկրաինացի ժողովրդին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 26-ին «Ավտոմայդան» ակցիա է անցկացվել, որի նպատակն է եղել աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Грузия Online-ը։

 

Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ զարդարված ուկրաինական և վրացական դրոշներով։ Նրանք անցել են Թբիլիսիի փողոցներով։ Հանդիպակաց ավտոմեքենաները ողջունել են նրանց ազդանշաններով՝ աջակցելով ակցիային։

 

Ակցիային մասնակցել են ինչպես վրացի վարորդներ, այնպես էլ ուկրաինացիներ, որոնք ապրում են Վրաստանում։

Նույն շարքից