Բարի օր Տնտեսություն 

Երևանի և Բրյուսելի հարաբերությունները Ռուսաստանի համար թափանցիկ են. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Երևանի և Բրյուսելի հարաբերությունները Ռուսաստանի համար թափանցիկ են: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ. «Ես ցանկանում եմ ընդգծել մի շատ կարևոր դետալ. Մենք այս գործընթացներում թափանցիկ ենք մեր ռուս գործընկերներ հետ: Շատ կարևոր է, որ Եվրամիությունը որևէ աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր առաջ չի քաշում, չի ներկայացնում նաև պայմաններ գործընթացի համար»:

«Այս համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանի ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո: Բարեփոխումների օրակարգը շատ կարևոր է մեզ համար»,-հավելել է ՀՀ վարչապետը:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինայնը նշել է. «Փաստ է, որ ԵԱՏՄ-ում մեր գլխավոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է: Դա մի կողմից լավ է, սակայն մյուս կողմից էլ ստիպում է մտածել հետագայում այդ հարաբերությունները զարգացնելու մասին: Սակայն մեզ համար շատ կարևոր է, որ փոխադարձ առևտրաշրջանառությունը լինի լավ մակարդայկի վրա միության մյուս անդամների հետ ևս, քանի որ դա կնշանակի, որ ԵԱՏՄ-ն զարգանում է: Մենք դրա համար կանենք այն, ինչ անհրաժեշտ է»:

 

 

Նույն շարքից