Հասարակություն 

Հայտնի են հայազգի միլիարդատերերն ըստ Forbes-ի

Հեղինակավոր Forbes պարբերականի մարտի 5-ին հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվել են նաև հայազգի միլիարդատերեր:

Ցանկի 568-րդ հորիզոնականը, 3 մլրդ 700 մլն դոլար կարողությամբ, զբաղեցնում է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Image result for Սամվել Կարապետյան

Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկի-Հարությունյանը 617-րդ տեղում է: Նա ունի 3,5 մլրդ դոլար:

Image result for Սերգեյ Գալիցկի-Հարությունյան

Ցանկի երրորդ ամենահարուստ հայն Արգենտիա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է. նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ 600 մլն դոլար:

Image result for Էդուարդո Էռնեկյան

Ամերիկյան «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանի կարողությունն, ըստ Forbes-ի, 1 մլրդ դոլար է:

Image result for Քերոլին Ռաֆայելյան1in.am

Նույն շարքից