ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ Ռուսաստանում Հայաստանի հեղափոխությունը չընդունեն որպես գունավոր: Այս մասին նա խոսել է ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանում բոլոր շերտերը ճիշտ ընդունեն Հայաստանի հեղափոխության բնույթն ու պատճառները: Ցավոք սրտի, Ռուսաստանում դեռ կան փորձագետներ, ովքեր Հայաստանում տեղի ունեցածն անվանում են գունավոր հեղափոխուխություն: Մեզ համար շատ կարևոր է՝ մեր ռուսաստանցի գործընկերներն ու բարեկամները հասկանան, որ տեղի ունեցածը չունի աշխարհաքաղաքկանա կոնտեքստ, որևէ արտաքին քաղաքական ուժ ներգրավված չի եղել գործընթացում: Սա ազգային արժանապատվության հարց է նաև իմ արժանապատվության հարցն է: Այն մեկնաբանություններ, թե ինչ-որ մեկն օգտագործել է հայ ժողովրդին իր աշխարհաքաղաքական նպատակների համար, վիրավորական է մեզ համար: Հայաստանն անկախ պետություն է, հայերն անկախ ազգ են՝ մեծ արժանապատվությամբ»,-ասել է Փաշինյանը: