Հասարակություն 

Սիրիայում մեր առաքելությունը կատարված կլինի, եթե մենք օգնենք նրանց սերունդներին, ովքեր օգնեցին հայերին. Նիկոլ Փաշինյան

ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Սիրիա հայկական խումբ ուղարկելու և այն մասին, թե հնարավոր է արդյո՞ք, որ առաքելությունը հետագայում ընդլայնվի, ասել է. «Նախ կարևոր է անել այն, ինչի համար մենք այնտեղ գնացել ենք: Շատ կարևոր է, որ մեր բժիշկներն ակտիվորեն աշխատեն: Նրանք արդեն մեծ թվով ոչ մեծ վիրահատություններ են իրականացրել, օգնել են մեծ թվով մարդկանց:

Մարդասիրական ասպեկտը մեզ համար շատ կարևոր է և այն մեր միակ առաքելությունն է Հալեպում: Ես այս առաքելությունը հաջողված կհամարեմ, եթե կարողանանք օգնել այն մարդկանց սերունդներին, ովքեր օգնել են Օսմանյան կայսրությունում ջարդերից փրկված հայերին: Սա մեզ համար մարդասիրական-պատմական առաքելություն է՝ եղբայրական սիրիացի ժողովրդին:

Ինչ վերաբերում է ականազերծման գործընթացին, ապա դա պետք է արվի, որպեսզի սիրիացի երեխաները կարողանան անվտանգ տարածք ունենալ խաղալու համար, մեր բժիշկները կարողանան բուժել մարդկանց և այլն: Այսինքն, սա մարդասիրական առաքելություն է ուղիղ և փոխաբերական իմաստով»:

Նույն շարքից