Ես չեմ ցանկանում խոսել նվաճումների մասին, քանի որ այն, ինչ հիմա մենք ունենք, մեր ժողովրդի նվաճումն է, ոչ թե իմ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է համարում իր ամենամեծ նվաճումը վարչապետի պաշտոնում:
«Իմ գլխավոր նպատակն անել այնպես, որ իմ վարչապետության ժամանակահատվածն ավելի հաջող լինի մեր ժողովրդի համար, Հայաստանի համար, Արցախի համար, ինչպես նաև արտասահմանցի գործընկերների հետ մեր հարաբերությունների համար»,-ասել է ՀՀ վարչապետը: