Էնվեր փաշայի թոռը՝ Օսման Մայաթեփեքը, խոսելով 1915թ.-ի դեպքերին մասին, տեղի ունեցածը «հեքիաթ» է որակել։
«Այսինքն՝ Օսմանյան կայսրությունը հարյուրավոր տարիներ միասին ապրած ժողովրդի դեմ մեկ օրում որոշեց ցեղասպանությո՞ւն իրականացնել։ Ուրիշ բան ու գործ չունեի՞ն։ Դրան ոչ մի ուրիշ բացատրություն չկա, այդ պատճառով էլ դա ամբողջությամբ հեքիաթ է»,-ասել է նա։
Թուրքական Haber 7 կայքը, նա պնդել է, որ Հայ-օսմանական հարցն ընդհանուր պատկերի մի մասն էր միայն, և տեղի ունեցածը Ռուսաստանի և Անգլիայի դրդմամբ է տեղի ունեցել և այդ բախումների ընթացքում թե՛ հայկական, թե՛ օսմանական կողմերում էլ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել։
Էնվեր Փաշայի թոռը հայտարարել է, թե այդ «հեքիաթը» հորինելու հիմնական պատճառը գումարն է։
«Սփյուռքի ներկայացուցիչները հանգիստ ապրում են Փարիզում, Լոս Անջելեսում։ Հայաստանում, սակայն, խեղճ ժողովուրդը շրջափակված է, դեպի ծով ելք չունի, ճանապարհ չունի։ Տա Աստված, այս Ցեղասպանության մասին հեքիաթը մի կողմ թողնելով, դրանից ազատվելով՝ մեր հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կկարողանանք կարգավորել, միասին առևտրային և մշակութային ինչ-որ բաներ անել կկարողանանք։ Մեծ ազգ են հայերը»,-ասել է նա։