Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մինչ ներքաղաքական կյանքը եռում է, Արմեն Սարգսյանն իր ոճով գիտական նվաճումներն է գնահատում. Լուսանկարներ՝ անցյալից

analitik.am

Մինչ Հայաստանի ներքաղաքական կյանքում տարբեր տիպի անհասկանալի վայրիվերումներ են կատարվում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է կատարել նախագահի պարտականությունները՝ կարծես թե մի փոքր կտրված լինելով Հայաստանյան քաղաքական անցուդարձից: Սարգսյանը հանդիպումներ է ունենում միջազգային ազդեցություն ունեցող տարբեր գործիչների հետ,  լուրջ նախագծեր է փորձում իրականացնել գիտական ոլորտում, պարգևներ է հանձնում գիտական նվաճումների հասած գիտնականներին: Այսօր էլ՝ մարտի 6-ին, Արմեն Սարգսյանն այցելել է անվանի ֆիզիկոս Դավիթ Սեդրակյանին և հանձնել ՀՀ պետական բարձր պարգևը:

Առաջին հայացքից տարօրինակ է թվում, թե ինչպես է կարողանում Արմեն Սարգսյանն այսքան ապաքաղաքական լինել և դրսևորել բացառապես պետական գործչի կեցվածք, սակայն նրա կենսագրությունն ու անցած ուղին  ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ վերջինս մշտապես եղել է միջազգային ազդեցություն և ճանաչում ունեցող մարդկանցով շրջապատված, դեռևս երիտասարդ տարիներից շփվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հետ: Ներկայացնում ենք մի շարք հետաքրքիր լուսանկարներ աշխարհի հայտնիների հետ, որոնց հանդիպելն անգամ երկրի ղեկավարների համար կարող է անհնար լինել, սակայն լուսանկարներում երևում է, որ Սարգսյանը ոչ միայն հանդիպել է, այլ նաև ջերմ ընկերական  հարաբերություններ է ունեցել և ունի այս մարդկանց հետ.

Արմեն Սարգսյանը հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ

Աշխարհին որպես «երկաթե տիկին» հայտնի Մեծ Բրիտանիայի  71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի կին Քեյթ Միդլթոնի հետ

ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի հետ

Հայ-ամերիկյան բարերար, վերջերս կյանքից հեռացած Լուիզ Մանուկյան-Սիմոնի հետ

Ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ, 1989-1992-ին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջեյմս Բեյքերի հետ

ԱՄՆ 66-րդ պետքարտուղար, Աթենֆորդի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Քոնդոլիսա Ռայսի հետ

Լիբանանյան հայտնի միլիարդատեր, քաղաքական գործիչ Ռաֆիկ Հարիրիի հետ

Ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի Շերի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գոռի հետ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեսինսկու հետ

Ներկայացնում ենք նաև մի շարք այլ հետաքրքիր լուսանկարներ Արմեն Սարգսյանից.

Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն անգլիացի հայտնի երգիչ, երգահան Պիտեր Գաբրիելի հետ

 

Նույն շարքից