Հասարակություն 

Շունն իր կյանքի գնով փրկել է տիրոջ ընտանիքին

Հնդկաստանի Օդիշա նահանգում շունը տան մոտ սատկացրել է աշխարհի ամենաթունավոր օձերից մեկին՝ կյանքի գնով փրկելով մարդկանց: Այս մասին հայտնում է Ommcom News-ը:

Թայսոնի տերը պատմել է, որ գիշերն արթնացել է շան ձայնից և բացահայտել, որ կենդանին տանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կարողացել է չեզոքացնել օձին:

Շան տերը շատ արագ է բացահայտել, որ օձը հասցրել է խայթել կենդանուն, սակայն, քանի որ գիշեր է եղել, շանը ժամանակին օգնություն ցուցաբերել չի հաջողվել:

Ավելի ուշ պարզվել է, որ շունը մենամարտել է հնդկական կոբրայի հետ, որի թույնն ունակ է սպանել 140 շան:

Նույն շարքից