Քաղաքական 

Օլանդն այցելում է Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կժամանի Թուրքիա։ Սիրիական ճգնաժամի լուծմանն առնչվող խնդիրներին զուգահեռ՝ քննարկվելու են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և  Հայոց ցեղասպանության հարցերը, գրում է gercekgundem.com կայքը։

 

2012թ.-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Օլանդը նախագահական ընտրությունների ընթացքում խոստացել էր, որ սատարելու է քրեականացման օրինագծին։

 

Սա լինելու է 22 տարվա ընդմիջումից հետո երկրի ղեկավարի մակարդակով Ֆրանսիայի նախագահի առաջին այցն Անկարա։ Օլանդը լինելու է Անկարայում և Ստամբուլում։ Նա հյուրընկալվելու է նախագահ Աբդուլլահ Գյուլին, նաև՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

 

Ստամբուլում նա հանդիպելու է Գալաթասարայի համալսարանի ուսանողների հետ, մասնակցելու է թուրք-ֆրանսիական գործարար համաժողովին։

 

Ենթադրվում է, որ հանդիպումների օրակարգային հարցերից մեկը լինելու է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցը։

Նույն շարքից