Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարությանը հարց տալու համար հերթագրվել է 56 պատգամավոր, ինչը հերթական ռեկորդն է Ազգային ժողովում:
Հերթագրվողներից առաջինը Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էր: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ նա դահլիճում չէ: Իսկ թե ինչպես է նա գրանցվել, կամ ով է գրանցվել նրա փոխարեն, թերևս գիտի դա անողը: