Հասարակություն 

Պաշտոն՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ին «ցանկալի» ցուցմունք տալու համա՞ր

«Փաստինֆո»-ն գրում է. «Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին։ «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համատեքստում է տեղի ունեցել նաեւ Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ առաջխաղացումը պայմանավորվում է Մարտի 1-ի քրեական գործով նրա կողմից տրված նրա ցուցմունքների հետ։ Նշենք, որ նա մինչ այդ եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, չնայած հնչեցված հայտարարություններին` ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, ապացույցներ ձեռք բերել , որոնք կարող են վկայել ցուցարարների հետ բանակի բախման մասին։ Համենայն դեպս՝ սպանությունների համար առաջադրված մեղադրանքի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Իսկ ՀՔԾ-ի համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի զինատեսակների առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնել են, որ նման զենքեր ՊՆ հաշվեկշռում չկան։ Ուստի ՀՔԾ-ն փորձում է զինվորականների ցուցմունքների միջոցով ձեռք բերել՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սեպտեմբերի 11-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները «հիմնավորող» ապացույցներ։ Հիշեցնենք, որ այդ ասուլիսում Սասուն Խաչատրյանը պատասխանատու հայտարարություն էր արել՝ նշելով, որ օլիգարխները հայոց բանակը դարձրել են «վարձկան»»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից