Բարի օր Հասարակություն 

Կանանց մասին Լենա Նազարյանի խոսքերից հետո Ազգային ժողովը ծիծաղից «պայթեց»

analitik.am

Այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, դիմելով Պաշտպանության նախարարին, ասաց, որ իրեն դիմել է մի քաղաքացի, ով դասակի հրամանատար է և երեխայի խնամքի արաձակուրդում է գտնվում, միայնակ է խնամում և ցանկանում է վերադառնալ աշխատանքի. «Նա մի դժվարություն ունի, բնակվում է Մեծամորում, իսկ զորամասը գտնվում է Լուսակերտում: Այս խնդրով նա դիմել է Ձեզ, Դուք բնակարան եք առաջարկել զորամասի մոտ: Սակայն խնդիրն այն է, որ նա չի կարող համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը՝ գտնվելով իր բնակավայրից հեռու, քանի որ օգնող չունի: Ես խնդրում եմ վերանայել Ձեր որոշումը և կոնկրետ իրավիճակում լուծում տալ՝ հաշվի առնելով իրավիճակը»:

Բացի դրանից, Նազարյանը ցանկացավ իմանալ, թե ինչ հնարավորություններ են ստեղծված ՊՆ-ում կին զինծառայողների համար, քանի որ պետք է  մտածել նաև երեխաների մասին՝ դայակի համար գումար տրամադրել, կամ երեխաների համար սենյակներ:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ կոնկրետ հարցին լուծումը կտրվի. «Ըստ երևույթին, զորամասի տեղափոխություն է կատարվել, դրանով են պայմանավորված խնդիրները: Ինչ վերաբերում է կին ծառայողներին, մեր կողմից ամեն ինչ արվում է, սակայն աշխարհում տենդենցը հակառակն է, կանանց ու տղամարդկանց միջև հավասարություն է դրվում»:

Տիկին Նազարյանն իր հերթին նշեց, որ կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն, պետք է պայմաններ ստեղծել աշխատավայրում, որպեսի նրանց աշխատանքը չտուժի: ԱԺ փոխխոսնակի այս խոսքերից հետո Ազգային ժողովը ծիծաղից «պայթեց»:

Տոնոյանը նշեց, որ ուշադիր կլինեն:

Նույն շարքից