Հասարակություն 

«Հողերի վերադարձն» Ադրբեջանին կարող է լուծել ԼՂ հակամարտությունը. Ռուս պատգամավոր

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել ավելի հեշտ, քան՝ ետխորհրդային երկրներում առկա ցանկացած հակամարտությունը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

«Հակամարտության կարգավորումը կարող է լինել, եթե Ադրբեջանին վերադարձվեն հողերը, որոնք Արցախը զբաղեցրել է մարտական գործողությունների արդյունքում, ինչի դիմաց Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը»,-ասել է Զատուլինը:

ՌԴ պետդումայի պատգամավորի խոսքերով, Արցախի անկախության հարցն արդեն անքննելի է, իսկ մնացած ամեն ինչը կարելի է քննարկել:

 

Նույն շարքից