Հասարակություն Ֆեյսբուք 

Հիմա մոտենում է կտերը տվողների երեսին թքելու ժամանակը. Նարեկ Սամսոնյան

analitik.am

«10 հազար հավելյալ արդյունք չստեղծող թշնամիների» մասին

Ատոմ Ջանջուղազյանի և Մհեր Գրիգորյանի «փառահեղ» փաստաթուղթը, որը հանրության ուշարությանը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը կորեց ընդհանուր աղմուկի մեջ, բայց դա անթույլատրելի է:

Ուրեմն էս մեր փոխվարչապետն ու ֆիննախը էդ փաստաթղթով ոչ թե ինչ-որ վատ բան են արել այլ ուղղակի արտահայտել են իրենց իրական վերաբերմունքը «սովորական» մարդկանց նկատմամբ: Էս մարդկանց համար ժողովուրդը (կներեք արտահայտությանս համար) ապրանք է, թշնամի և հակառակորդ: Ու սա էդ երկու պաշտոնյայի մոտեցումը չէ սա ամբողջ կառավարության մոտեցումն է:

Հիշեք հետևյալ դարակազմիկ մտքերը` աղքատությունը ժողովրդի գլխում է, աղքատի վրայից հոտ է գալիս, հարյուր հազարավոր թամբալները: Հիմա էս «հավելյալ արդյունք չստեղծող 10 հազար թշնամիներին» դրեք վերևի տողում առկա բառակապակցությունների կողքին:

Սա ՀՀ կառավարության Պաշտոնական տեսակետից բխող փաստաթուղթ է, իսկ «ժողովրդի իշխանությունը», «հպարտ քաղաքացին» ու նմանատիպ այլ բարձրագոչ հայտարարությունները ընդամենը էժան կտերն էին, որը ձեզանից շատերը կերան:

Հիմա մոտենում է էդ կտերը` տվողների երեսին թքելու ժամանակը:

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյան

 

Նույն շարքից