Քաղաքականություն Ֆեյսբուք 

Այս տեմպերով եթե շարունակվի, «գալուստիվիզմները» կփոխարինենք «լենանիզմներով»

analitik.am

«Լենա Նազարյանի «ֆիզիոլոգիական» բացահայտումներն ԱԺ-ում

Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին փայլատակել է իր շատերից տարբերվող գրագիտությամբ և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղել մի կին զինծառայողի վերաբերյալ, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ պաշտպանության նախարարի պատասխանը լսելուց հետո էլ պարոն Տոնոյանին հիշեցրել է, որ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»...

Վայ, ինչ լավ է, որ ԱԺ-ում կա տիկին Նազարյանը, ով իր կոլեգաներին մարդկանց ֆիզիոլոգիայից մանրամասներ է բացատրում և հիշեցնում է, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, երեխա ունենալու առանձնահատկություն ունեն... Ինչ լավ է, որ տիկին Նազրայանը դա ասաց, թե չէ այդ մասին ոչ ոք չգիտեր և չէր կռահում, հատկապես պաշտպանության նախարարը... Տիկին Նազարյանի այս բացահայտումից կարող եմ ենթադրել, որ նա մինչև հիմա այդ մասին չգիտեր... Ի՜նչ հայտնագործություն է արել ԱԺ փոխխոսնակը... Կարող է ազգովի սույն տիկնոջը ներկայացնենք Նոբելյան մրցանակի՝ դարակազմիկ բացահայտման համար...

Խորհուրդ կտամ տիկին Նազարյանին «Ո՞վ կարող է երեխա ունենալ...Կինը՞, թե տղամարդը՞» հարցն ուղղել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի մասնակիցներին և հուսալ, որ ինտելեկտուալների թիմը սխալ կպատասխանի...

Իսկ եթե լուրջ՝ սա արդեն խեղկատակություն է... Շատ տխուր է այս ԱԺ-ի պատկերը... Ինչպես կասեր նախկին գումարման ԱԺ-ների «դասականներից» մեկը՝ «Ախչիկ ջան, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես...»

Ես խորհուրդ կտամ լսել «դասականին» և լռել...

Որքան կռահում եմ, նախկին «մաեստրո» Գալուստ Գրիգորիչի դափնիները հանգիստ չեն տալիս «մաեստրոուհի» Լենա Նազարյանը... Այս տեմպերով եթե շարունակվի, նա շատ կարճ ժամանակահատվածում կհասնի և կանցնի ԱԺ նախկին նախագահին և «գալուստիվիզմները» կփոխարինենք «լենանիզմներով»...

Քանի որ տիկին Նազարյանն անցել է «տաֆտալոգիայի», նրան այդ իսկ ոճով հիշեցնեմ, որ ՀՀ հպարտ քաղաքացին գնտում է,որ «Լավ է ապրել կուշտ և առողջ, քան հիվանդ և սոված»...

Հարգելի ԱԺ փոխխոսնակը, հուսամ, չի մոռացել, թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը. կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան և օրգանիզմների հնարավորությունների մասին գիտեն ՀՀ գրեթե բոլոր չափահաս, և ,նույնիսկ, շատ անչափահաս քաղաքացիները, իսկ այ «կուշտ և առողջ» ապրելու մասին մի փոքր էլ պետք է մտածի գործող իշխանությունը...

Հ.Գ. Հավելեմ, որ որոշ ժամանակ առաջ սույն տիկինն իր ՔՊ-ական գործընկերների ճոխ հավելավճարները մեկնաբանելիս ուրիշ բան չհնարելով հայտարարել էր, որ վերջիններս իրենց և հարազատ շրջապատներին ինքնապարգևատրել են իներցիայով...»։

Քաղաքագետ՝ Գագիկ Համբարյան

Նույն շարքից