Քաղաքական 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Հադրութ քաղաք և հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանում իրականացված աշխատանքներին ու 2014թ. նախատեսվող ծրագրերին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

Նախագահ Սահակյանը կարևորել է շրջանի համաչափ առաջընթացի ապահովումը՝ նշելով, որ արտադրական նոր հզորությունների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է արդիականացնել նաև արդեն իսկ գործողը՝ հիմնական շեշտը դնելով առկա ներուժի արդյունավետ օգտագործման վրա:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նույն շարքից